ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հասել է 190 մլրդ. դոլարի
ԱՄՆ
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2012թ. օգոստոս ամսվա դրությամբ աճել է և կազմել 190.53 մլրդ դոլար: Անցյալ տարվա օգօստոս ամսվա դրությամբ այն կազմում էր 134.14 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Վերլուծաբանները կանխատեսել էին, որ ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը օգոստոս ամսին լինելու է 170 մլդ դոլար:
Պետական ծախսերը 2012թ. օգոստոսին աճել են մինչև 369.39 մլրդ դոլար`ի համեմատություն անցած տարվա այդ ամսվա տվյալների, որը կազմում էր 303.39 մլրդ դոլար:
Բյուջեի եկամուտը, որը հիմնականում ձևավորվում է հարկերից, 2012թ. օգոստոսին կազմել է 178.86 մլդ դոլար՝ ի տարբերություն 2011-ի օգոստոսի, երբ եկամուտը կազմում էր 169.25մլրդ. դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)