Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ 

Ո՞ր ՔՊ-ականներն են վենդետա իրականացնում պետական համակարգում

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի տված գլխավոր խոստումներից մեկը այն էր, որ ոչ մի պետական ծառայող չի ազատվելու աշխատանքից, եթե, օրինակ, իր հայացքները չհամընկնեն իշխանության ներկայացուցիչների, իրենց վերադասների հայացքներին, կամ չի լինելու վենդետա իշխանությանը քննադատողների հանդեպ:

Այն, որ այս խոստումն էլ գրվել է սառույցին դժվար չէ հասկանալ, թե մամուլում առկա հրապարակումներից, թե անմիջապես քաղծառայողների գրառումներից, ովքեր հայտնում են, որ իրենց հեռացրել են աշխատանքից՝ վերադասի սրտի ուզածով չշարժվելու կամ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրա­ցանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տե­ղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրա­վական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը:

Երեկ հայտնի դարձավ, որ սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը դադարեցնում է իր աշխատանքը: պատճառը՝ ոչ թե աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելն է, այլ ֆեյսբուքյան հարթակում իր անձնական կարծիքը արտահայտելը: Արշակը պատմում է, որ սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 20-ը կամավոր մասնակցել է արցախյան պատերազմին, եղել՝ Հադրութում, Մարտունիում, Շուշիում եւ Ասկերանում: Իսկ պատերազմից վերադառնալուց հետո իր համար ամեն ինչ այլ է դարձել, ինչի մասին էլ գրել է իր ֆեյսբուքի էջում:

Նոյեմբերի 10-ից Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պայմանագրային աշխատակցին՝ Արտակ Մարուքյանին չեն թույլատրում մուտք գործել մարզպետարան։ Արտակ Մարուքյանի խոսքով` իրեն նաև Լոռու նախկին մարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանն է ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի, իսկ պատճառն այն է եղել, որ Արտակ Մարուքյանի Ֆեյսբուքի էջում տարածվել է ոչ իշխանական տեղեկատվություն հենց այն օրը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր՝ Արցախի հողերը հանձնելու մասին։

Հանրային հեռուստաընկերության երկարամյա աշխատակից Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 1-ին արած իր գրառման համար իրեն ազատել են աշխատանքից:

Ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին ազատել են աշխատանքից Փաշինյանի քաղաքական հակառակորդի ծնունդը շնորհավորելու համար:

Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին: Զրույցի ընթացքում նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը, որը, մինչ գործադիր տեղափոխվելը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, թեման քաղաքական դաշտ է տեղափոխել, Եդոյանից հետաքրքրվել, թե ինչո՞ւ է դեմ Փաշինյանին։ «Մարզպետն ասաց՝ նախկին իշխանությունների ժամանակ կարո՞ղ էիք կարծիք հայտնել։ Ասում եմ՝ այո, եւ օրինակ բերում, որ նախկին մարզպետի ժամանակ քաղաքական խնդիր եմ ունեցել, ազատ արտահայտել եմ իմ տեսակետը։ Կարծիք հայտնելու համար նախկինում երբեք նման փաստի առաջ չեմ կանգնել»,- նշել էր բժիշկը։ Հիշեցնենք՝ Հայաստանի բժշկական համայնքի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը եւ նրա կառավարության ինքնակամ ու անցնցում հեռացումը:

Ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանին կադրերի ռեզերվ են ուղարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար:

Պատերազմից անմիջապես հետո բազմաթիվ տարիներ համակարգում աշխատած սրտաբան Լամարա Մանուկյանը այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ազատվեց աշխատանքից միայն այն պատճառով, որ անվճար բուժօգնություն էր տրամադրել Արցախից ՝ Հայաստանում ապաստանած ընտանիքներին:

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանը և իր թիմակիցները մոռացել են նաև այս խոստումը և պետական համակարգում տեռորն ու վենդետան շարունակվում են անգամ հեղափոխությունից շուրջ երեք տարի անց...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը
Ամենադիտված