Հայաստան է ժամանելու Միրե-Միրա Թախսին Բեգը
Հայաստան
Արմավիրի Ակնալիճ գյուղում սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու «Եզդիների սրբատեղի» տաճարի օծման արարողությունը, որը գլխավորելու է հատուկ այդ նպատակի համար Իրաքից ժամանող` համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թախսին Բեգը:
«Եզդիների սրբատեղին» աշխարհում երկրորդ տաճարն է լինելու, որը նվիրված է եզդիներին:
Միրե-Միրա Թախսին Բեգին Հայաստանում դիմավորելու է «Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում» հ/կ-ի խորհրդի նախագահ իրավաբան Ամո Շարոյանը:
Հյուրն Իրաքից Հայաստան է ժամանելու սեպտեմբերի 27-ին և մնալու է մինչև հոկտեմբերի 3-ը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի