Հռոմի պապը կհանդիպի Լիբանանի բնակիչների հետ
Աշխարհ
Ուրբաթ օրը սկսվում է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի առաքելական այցը դեպի Լիբանան. հայտնում է Euronews-ը։
Լիբանանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ երկրում ձեռնարկվել են աննախադեպ միջոցառումներ՝ ապահովելու համար հովվապետի և նրան ուղեկցող անձանց անվտանգությունը։ Չնայած հարևան Սիրիայում մոլեգնող պատերազմի հետևանքով երկրում տիրող լարվածությանը՝ կիրակնօրյա աղոթքին կմասնակցի նվազագույնը 500.000 հավատացյալ Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից և Իրաքից։
Լիբանանում կա շուրջ 13 քրիստոնեական համայնք։ Լիբանանի քրիստոնյաների պատրիարք Բեշար ալ Ռային նշել է, որ Հռոմի պապի այցելությունը Սուրբ Հող խաղաղության կոչ է արաբական աշխարհին և այնտեղ անհրաժեշտ քաղաքական և սոցիալական բարեփոխումներ կատարելուն։
Հովվապետը հանդիպել է Լիբանանի կառավարության անդամներին և մահմեդական համայնքների հոգևոր առաջնորդներին։
Նշենք, որ Լիբանանը միակ պետությունն է Մերձավոր Արևելքում, որի սահմանադրությունում ամրագրված է բազմակրոնությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ