Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1094 դեպք, մահացել է 21 մարդ
ՀայաստանՀայաստանում մարտի 27-ի՝ ժամը 11․00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային վարակի ընդհանուր 189 540 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1094-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 170 903 (+743) մարդ, այս պահին բուժվում է 14 306 (+330):
Ընդհանուր առմամբ, վարակից գրանցվել է մահվան 4331 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3450 (+16), իսկ այլ պատճառներով՝ 881 (+5):
Վերջին մեկ օրում մահացել է 21 մարդ: