Լիբիական Բենգազիի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարվել
Աշխարհ
Օդային հաղորդակցությունը Լիբիայի երկրորդ խոշորագույն քաղաք Բենգազիի հետ, որտեղ սեպտեմբերի 12-ին հարձակում էր տեղի ունեցել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության վրա, դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։ Տեղի օդանավակայանին հրահանգվել է սեպտեմբերի 13-ի երեկոյան դադարեցնել բոլոր թռիչքները։
Աղբյուրները հայտնում են, որ օդանավակայանի աշխատանքների դադարեցման պատճառ են հանդիսացել այն մտավախությունները, որ, հնարավոր է, վայրէջք կատարող ինքնաթիռների վրա հարձակման փորձեր ձեռնարկվեն։
Սրան զուգահեռ՝ քաղաքի օդային տարածքը սկսել են վերահսկել ամերիկյան անօդաչու ինքնաթիռները։ Տեղի բնակիչները հայտարարում են, որ նվազագույնը երկու անօդաչու են նկատել։
Հիշեցնենք, որ իրավիճակը քաղաքում սրվել էր այն բանից հետո, երբ «Անսար աշ-Շարիա» ապստամբական խմբավորման ներկայացուցիչները սեպտեմբերի 12-ին հարձակվել էին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա, ինչի արդյունքում զոհվել էր ԱՄՆ-ի դեսպանը և Պետդեպարտամենտի երեք դիվանագետներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ