«Կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի». բացառիկ ցուցահանդես՝ Երևանում
Գիտություն և ՄշակույթՄարտի 26-ին Երևանի «ՀԱՅART» մշակութային կենտրոնում կայացավ երիտասարդ լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանի՝ «Կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի» խորագիրը կրող ցուցահանդեսը: Սա երիտասարդ լուսանկարչի առաջին անհատական ցուցահանդեսն էր:
Հայաստանում այս ցուցահանդեսը բացառիկ էր նաև իր ձևաչափով: Մերկ կնոջ գեղեցկությունը լուսանկարիչը ներկայացրել էր ամենատարբեր տրամադրությունների մեջ: Իր ելույթում հեղինակը մեկնաբանեց յուրաքանչյուր լուսանկարի հիմքում դրված միտքը, ապա հյուրերին դիմեց` ասելով՝ «խիստ չդատեք, առաջին աշխատանքս է»:
Հյուրերի շարքում ներկա էին հեղինակի դասախոսները, ընկերները, գործընկերները, բժիշկներ և այլ հայտնի հյուրեր: Ռոբերտ Ֆրանգյանը ներկաներին խոստացավ հանդես գալ կնոջ գեղեցկությանը նվիրված ցուցահանդեսների շարքով:
Նշենք, որ «Կնոջ գեղեցկությունը սահմաններ չունի» ցուցահանդեսը «ՀայԱրտ» մշակույթի կենտրոնում կշարունակվի մինչև ապրիլի 2-ը: