Տիգրան Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին
Ռուսաստան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ծննդյան տարեդարձի առթիվ.
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն և առողջություն: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի:
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների միջև առկա ռազմավարական համագործակցությանը` հաղորդելով նոր բովանդակություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)