ԼՂՀ վարչապետը չի՞ փոխվի
Արցախ
«Շարունակենք սկսածը» կարգախոսով հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում հանդես եկող Բակո Սահակյանը, ով ընտրությունների արդյունքներով նախագահ է ընտրվել, որոշել է սկսածը շարունակել նույն վարչապետի հետ։
Ինչպես տեղեկացնում է Karabakh-open.info-ն, հղում անելով ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը, նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը, սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ նոր կառավարության ձեւավորման հարցի շուրջ երեկ նախագահի մոտ քննարկում է տեղի ունեցել խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը հանրապետության նախագահի կողմից ներկայացված վարչապետի թեկնածությունը քննարկում է հնգօրյա ժամկետում, որից հետո պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Ազգային ժողովի համաձայնությանն արժանացած վարչապետի թեկնածուին եռօրյա ժամկետում նախագահը նշանակում է վարչապետ: Վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահը քսանօրյա ժամկետում նշանակում է կառավարության մյուս անդամներին:
Թե որ քաղաքական ուժը քանի պորտֆել կունենա նոր կառավարությունում, դեռևս պարզ չէ։ Այս առնչությամբ շրջանառվող լուրերը տարբեր են։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու