Հանդիպել են Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները
ՀայաստանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը»,- ասված է հայտարարության մեջ: