Սուդանում ցուցարարները հարձակվել են Գերմանիայի դեսպանատան վրա
Աշխարհ
Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցուցարարները հարձակվել են ԳԴՀ դեսպանատան վրա և իսլամական դրոշ պարզել, որի վրա գրված է եղել. «Չկա՛ Աստված՝ Ալլահից բացի, և Մուհամմեդը նրա մարգարեն է»: Այս մասին հաղորդում է Reuters ը՝ հղում կատարելով ականատեսներին: Իսլամիստները, բողոքելով ամերիկյան հակաիսլամական սիրողական ֆիլմի դեմ, հարձակվել են նաև Սուդանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա:
Գերմանիայի ԱԳ-ի նախարարը հայտարարել է, որ Սուդանում Գերմանիայի դեսպանը ապահովության մեջ է: Նա դեռևս այսօր առավոտյան հետ էր կանչվել այդ երկրից:
Ընդհանուր առմամբ Խարթումում ցուցարարների թիվը հասնում է 5 հազարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ