Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը
Թուրքիա
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Դուշանբեում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրանք քննարկել են տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը և Արցախում վերակառուցման աշխատանքները:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության վերաբերյալ:
Նախարարները ժամանել են Տաջիկստան՝ մասնակցելու «Ասիայի սիրտը - Ստամբուլյան գործընթաց» 9-րդ նախարարական համաժողովին, որը տեղի կունենա վաղը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան