AstraZeneca-ն COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը վերանվանել է Vaxzevria
Գիտություն և ՄշակույթԱնգլո-շվեդական AstraZeneca ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը մարտի 25-ին վերանվանվել է Vaxzevria, ասվում է եվրոպական EMA գործակալության կայքում:
Շվեդիայի առողջապահական ապրանքների գործակալության պորտալում նշվում է, որ դա այլ փոփոխություններ չի առաջացնի, բայց պատվաստումների մասնագետները պետք է տեղյակ լինեն վերանվանման մասին, քանի որ ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը, պիտակավորումը և փաթեթավորումը կարող են տարբեր լինել: Նշենք, որ անվան փոփոխությունը տեղի է ունենում մարտ ամսվա ընթացքում պատվաստանյութ ստացած մարդկանց վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին: ԵՄ որոշ երկրներ անգամ որոշում են կայացրել դադարեցնել պատվաստանյութի օգտագործումը՝ որպես նախազգուշական միջոց: EMA-ի մասնագետները, սակայն, չեն հաստատել, որ AstraZeneca պատվաստանյութը մեծացնում է թրոմբոէմբոլիկ բարդությունների ռիսկը: