«Հայկական ժամանակ». առայժմ՝ ոչ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը առայժմ չի պատրաստվում բնակության տեղափոխվել կառավարական ամառանոց, որովհետև կարծում է, որ դա հրատապ հարց չէ: Այս մասին Նիկոյանն ասել է «ՀԺ»-ի հարցին ի պատասխան:
Առաջիկայում, սակայն, մեծ է հավանականությունը, որ Նիկոյանը բնակության կտեղափոխվի այնտեղ: Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ այդ պաշտոնը զբաղեցնելիս և ոչ էլ փոխվարչապետ եղած ժամանակ կառավարական ամառանոցում չի բնակվել: Այնտեղ չի ապրել նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այժմ կառավարական «Հրազդան» համալիրում են ապրում Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Կառավարական «Հրազդան» համալիրի ամենահին բնակիչը Գագիկ Հարությունյանն է, որն այստեղ է 1991 թվականից՝ ՀՀ փոխնախագահ դառնալուց ի վեր»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ