ԱՄՆ նախագահի թեկնածու Նյուտ Գինգրիչն առաջատարն է
ԱՄՆ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ՝ նախագահի հանրապետական թեկնածու Նյուտ Գինգրիչը, ըստ «Fox News»–ի անցկացրած վերջին հարցումների՝ զգալիորեն առաջ է անցել իր հիմնական մրցակիցներից։
Նախնական հարցումների համաձայն՝ Գինգրիչի օգտին իրենց ձայնը պատրաստ են տալ հանրապետականների 36%–ը, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնիի օգտին՝ 23%–ը, կոնգրեսական Ռոն Փոուլի օգտին՝ 12%–ը, Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի օգտին՝ 8%-ը, կոնգրեսական Միշել Բեքհեմի օգտին՝ 5%-ը։
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-7–ը։ «Fox News»–ի կողմից նախորդ անցկացրած հարցման համաձայն (նոյեմբերի 13-15-ը)՝ Գինգրիչը Ռումնիից առաջ էր անցել ընդամենը 1% ձայնի հարաբերակցությամբ (Գինգրիչ՝ 23%, Ռումնի՝ 22%)։
Ըստ փորձագետների՝ Գինգրիչի վարկանիշը բարձրացել է հանրապետական նախկին թեկնածու Հերման Քեյնի նախընտրական պայքարից դուրս գալուց հետո։ Քեյնի կողմնակիցների աջակցությունը Գինգրիչին պայմանավորված է Քեյնի և Գինգրիչի պահպանողական հայացքների համընկնումով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)