Թունիսում ԱՄՆ դեսպանատան առջև ցույցերը նոր ուժով են մոլեգնում
Աշխարհ
Al Jazira արբանյակային հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ Թունիսում վերսկսվել են բախումները տեղի ոստիկանության և ցուցարարների միջև ամերիկյան դեսպանատան առջև։
Հարյուրավոր ցուցարարներ հակաամերiկյան կարգախոսներ են բղավել և փորձել են քարեր նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ։ Ուղիղ եթերով հեռարձակված կադրերում երևում է, թե ինչպես են ժամանում երկրի ներքին անվտանգության զինվորները։ Կան մի քանի վիրավորներ, իսկ ցուցարարներից ոմանց հաջողվել է նույնիսկ ներխուժել դեսպանատան տարածք, որն ամբողջությամբ պատված է սև ծխով։
Տեղի ահաբեկիչները նույնպես միացել են ցույցին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում լույս տեսած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմից հետո ողջ աշխարհով մեկ տեղի են ունենում մուսուլմանական բողոքի ակցիաներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ