Մոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում մշակութային եւ կրոնական օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին
Գիտություն և ՄշակույթՄոսկվան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում մշակութային եւ կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ խնամքով վերաբերմունքի օգտին: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք վերահաստատում ենք տարածաշրջանումն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման կարեւորությունը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով մենք նաեւ կապ ենք պահպանում կողմերի հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 25-ին BBC News-ը հայտնել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Ջրականում (Ջաբրայիլ) հայկական եկեղեցին քանդելու մասին: Եկեղեցուց փաստացի անգամ ավերակներ չեն մնացել: Ավելի վաղ հայտնի էր դարձել ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում Կանաչ ժամ եկեղեցին ավերելու մասին: