ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով
Հայաստան
Ազգային ժողովի արտահերթ նիստում 82 կողմ ձայների քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի համահեղինակներն են Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:
Փոփոխություններով երնթադրվում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով` բացառելով ռեյտինգային ընտրակարգը։
Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)