Կալանք համասեռամոլների մասին պիես բեմադրելու համար
Գիտություն և Մշակույթ
Բրիտանացի թատերական պրոդյուսեր Դեյվիդ Սեսիլին Ուգանդայում սպառնում է կալանք համասեռամոլների կյանքի մասին այդ երկրում ներկայացում բեմադրելու համար։
Ուգանդայի ոստիկանությունը մեղադրել է բրիտանացուն տեղի իշխանություններին չենթարկվելու և «Գետը և լեռը» պիեսը բեմադրելուց առաջ համապատասխան մարմիններին տեղյակ չպահելու համար։
Դատարանը հրաժարվել է ազատ արձակել Սեսիլին գրավի դիմաց մինչև դատավարության ավարտը։ Եթե բրիտանացուն մեղավոր ճանաչեն, ապա նրան կսպառնա երկու տարվա ազատազրկում։
Դեպքից հետո Ուգանդայի խորհրդարանը քննարկում է մի նոր օրենք, որն ուղղված կլինի համասեռամոլության բացահայտ դրսևորումների դեմ։
Սեսիլի պիեսի գլխավոր հերոսը բիզնեսմեն-համասեռամոլն է, որին սպանում են նրա աշխատակիցները։
Օգոստոս ամսին ներկայացումը բեմադրվել է Կամպալեում։ Համասեռամոլնեը Ուգանդայում հետապնդվում են և շատ հաճախ ենթարկվում են ֆիզիկական խոշտանգումների։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի