Կորոնավիրուսի 1192 նոր դեպք է գրանցվել․ մահացել է 23 մարդ
ՀայաստանԱպրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196 044 դեպք, որոնցից 174545-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864876 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4776 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 856 առողջացած և 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 904 է: