Թող հարություն առած Քրիստոսը հայրենիքից վանի ամեն տեսակ չարիք. Արամ Ա-ի ուղերձը՝ նախագահին
ՀայաստանՔրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այսօր, բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ու արժեքների կենսագործումը դարձնելով իր հիմնական սևեռակետը:
Թող հարություն առած Քրիստոսը մեր հայրենիքից վանի ամեն տեսակ չար ու չարիք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ոգով ու վերանորոգ հավատքով ու կամքով մի նոր փայլուն էջ բացել Հայաստանի պատմության մեջ»,- ասված է ուղերձում: