Այս տարի գրանցվել է վրաերթի 453 դեպք, 63-ը՝ մահվան ելքով
Հայաստան
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է այս տարվա առաջին 8 ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթերի պաշտոնական վիճակագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.
2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1521 պատահար, ինչի հետևանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1367 պատահար, ինչի հետևանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 50 մարդ զոհվել է, 434-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի հետևանքով 63 մարդ զոհվել է, 460-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի