BBC. Լիբիայի ազգային անցումային խորհուրդը ձերբակալել է Մուամմար Քադաֆիի որդուն
Աշխարհ
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը ասել է, որ Լիբիայի նախկին առաջնորդի Մութասիմ անունով որդին Սիրթե քաղաքում ձերբակալվել է։
Ըստ Ազգային անցումային խորհրդի ներկայացուցչի՝ Քադաֆիի որդին ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Բենգազի։
Բենգազիում գտնվող Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը այս տեղեկությունը չի հաստատել՝ ասելով որ տեղյակ չէ դրա մասին։
Սակայն Բենգազիում գտնվող BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ քաղաքում հրավառության ձայներ է լսել: Ըստ BBC-ի թղթակցի, Քադաֆիի որդուն ձերբակալելու շուրջ քաղաքում պտտվում են խոսակցություններ։
Հիշեցնենք որ Մութասիմ Քադաֆին իր հոր ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ