Դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով. սա հանգեցնելու է աղքատների թվի ավելացման. Ավետիսյան
ՏնտեսությունՇուրջ հինգ ամսվա մեջ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով. սա ուղղակիորեն հանգեցնելու է աղքատների թվի ավելացման եւ ծայրահեղ աղքատության ընդլայնման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Շուրջ հինգ ամսվա մեջ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով:
Սա ուղղակիորեն հանգեցնելու է աղքատների թվի ավելացման եւ ծայրահեղ աղքատության ընդլայնման: Շուկայում սննդի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների (որոնց գերակշիռ մասը ներկրվում է) թանկացումների հիմնական պատճառը սա է:
Համավարակի դեմ պայքարում, երբ դեղորայքը ամբողջովին ներկրվում է, պետության նման քաղաքականությունը անպատասխանատվության դրսեւորում է քաղաքացիների հանդեպ:
Խիղճ ունեցեք, փոխարժեքը չեք կարողանում կայուն պահել, գոնե դեղերի շուկայում խիստ կարգավորումներ մտցրեք, մարդկանց օգնեք համավարակի պայմաններում, որ էլ ավելի չվատթարանա վիճակները»,- գրել է նա։