«Հրապարակ». Ի՞նչու է պատգամավորի անունը Բազմասեր
Հայկական Մամուլ
ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանին, որը ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի եղբորորդին է, «Հրապարակի» թղթակիցը հարցրել է՝ չե՞ք նեղվում Ձեր անունից: «Չէ, չեմ նեղվում, բայց իմ թոռան անունը երբեք Բազմասեր չեմ դնի: Սաղ հարցնում են՝ ինչո՞ւ է անունդ Բազմասեր: Անունս հայրս է դրել՝ պապիս անունն է»: «Երևի Ձեր պապը բազում սերեր է ունեցել՝ դրա՞ համար»: «Չէ, ոչ մի սեռական հակումի մասին խոսք լինել չի կարող, նա շատ լավ սպորտսմեն է եղել, էն ժամանակ պարզապես մոդա էր էդպիսի անուններ դնելը. Բազմասեր, պապիս եղբոր անունն էլ Ազգասեր էր»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին