«Առավոտ». ՀՀՇ–ն գենետիկ մտավախություն ունի. Ռուբեն Հակոբյան
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին «Առավոտ»–ը հարցրել է՝ չե՞ք կիսում արդյոք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն տեսակետը, որ ԼՂՀ անկախության ճանաչումն այս պահին բանակցային գործընթացը փակուղի կմտցնի: Պարոն Հակոբյանը պատասխանել է.
«92-ի հուլիսի 28-30-ին Գերագույն խորհրդում այս նույն օրակարգում հարցը դրվեց շրջանառության և քննարկվեց: Այդ ժամանակ ՀՀՇ-ն էր իշխող մեծամասնությունը: Իրենք այդ ժամանակ, ցավոք սրտի, այդ նույն դիրքորոշմամբ ներկայացան: Որևէ մեկի մենաշնորհը չի այս նախաձեռնությունը: Ինչու է համառորեն ՀԱԿ-ը պնդում, որ դրա մեջ ռիսկ կա: Դա գենետիկ մտավախություն է, որ ՀՀՇ-ն ունի, բայց լավ է, որ շատ լուրջ քաղաքական ուժեր արդեն հաղթահարել են դա»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին