«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանն ավելացրել էր իր թիկնազորի անդամների թիվը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գյումրու նորընտիր քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրություններից առաջ ավելացրել էր իր թիկնազորի անդամների թիվը: Իսկ արդեն ընտրություններից հետո տղաներին ասել է, որ ինքն այլևս նման մեծ թիկնազորի կարիք չունի: Բացի այդ, նա աշխատակիցներին չի վճարել նախապես խոստացված գումարները:
Թե ինչու, թերթը փորձել է ճշտել Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Ջոհրապ Եգանյանից: «Բալասանյանների ընտանիքին պատկանող գործարանում կա պահակային ծառայություն, որը գործում է համապատասխան կողմերի միջև կնքված պայմանագրով: Եվ սեփականատերերի ստանձնած ֆինանսական պարտավորությունները մատուցվող ծառայությունների դիմաց կատարվում են ժամանակին և ըստ պատշաճի»,-նշել է Զ. Եգանյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին