«Ժողովուրդ». Սրտի և ճնշման դեղերի գները բարձրացել են
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության դեղերի շուկայում արձանագրվել է սրտի և ճնշման դեղերի գների որոշակի բարձրացում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Երկու օր է, ինչ հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել այդ շուկայում: Բացի այդ, ստացել ենք երկու դժգոհություն'սրտի, և մեկ՝ ճնշման դեղերի թանկացման հետ կապված»,- ասաց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: Թե ինչու են թանկացել դեղերը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի մանրամասնում, նրանք դեռ երկար ժամանակ պետք է ուսումնասիրեն խնդիրը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին