«Ժողովուրդ». ՊՆ աշխատակիցների ձերբակալությունները կապված են ՊՆ պաշտոնանկությունների հե՞տ
Հայկական Մամուլ
ՊՆ կենտրոնական արխիվի պետի և N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորի՝ սեպտեմբերի 12-ի ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերի պաշտոնանկությունների հետ։
Թերթը հիշեցնում է, որ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ այդ երկու անձինք (անունները դեռ չեն հրապարակվել) ձերբակալվել են ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում'ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Այստեղ ինտրիգն այն է, որ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները հասնում են մինչև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, իսկ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ջրից միշտ «չոր» է դուրս գալիս»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին