Ուսանողները ձվերով հարվածել են թուրք նախարարին
Թուրքիա
Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն ուսանողների կողմից կրկին ենթարկվել է հարձակման, այս անգամ՝ Իզմիրի Էգեյան համալսարանում։
Նա մասնակցելիս է եղել դանիացի քանդակագործ Նինա Հոլի «Այրվող արձան»-ի բացմանը, և, երբ ցանկացել է մոտենալ ամբիոնին, մի խումբ ուսանողներ նրա վրա ձվեր են նետել:
Ձվերից մեկը դիպել է նախարարի դեմքին։ Այնուհետև թիկնապահներն անմիջապես բացել են հովանոցները։ Ոստիկանները ձերբակալել են ձվեր նետած երկու ուսանողի։ Սակայն այս միջադեպը չի խանգարել, որպեսզի Էգեմեն Բաղըշը շարունակի իր ելույթը։
Ինչպես հաղորդում է թուրքական "Milliyet"-ը՝ երբ նա խոսել է ամբիոնից, նրա աչքի տակ թեթև ուռած է եղել ու արյուն է հավաքված եղել, իսկ վերարկուի վրա դեռ մնացած են եղել ձվի հետքեր։
2010 թ.-ի հոկտեմբերին Էգեմեն Բաղըշը կրկին ձվերով հարձակման էր ենթարկվել Անկարայի համալսարանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)