ԱՄՆ-ն իր դեսպանատան ապահովության համար նավատորմ է ուղարկել Սուդան
Աշխարհ
Սուդանում ԱՄՆ-ի դեսպանատան ապահովության հարցով կզբաղվի ծովային հետևակային բանակը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ծովային հետևակային բանակի հատուկ զորամիավորումները, որոնք մասնագիտացած են հակաահաբեկչական հարձակումների մեջ, արդեն ճանապարհ են ընկել դեպի Սուդան:
Սպիտակ տան ներկայացուցիները հայտնում են, որ այդ մասին որոշումը կայացվել է ուրբաթ երեկոյան՝ սեպտեմբերի 14-ին, այն բանից հետո, երբ Սուդանում ոստիկանությունը կրակ էր բացել այն ցուցարարների վրա, որոնք փորձել էին ներխուժել դեսպանատան տարածք:
Նման ծովային զորամիավորումներ նախկինում ուղարկվել են նաև Եմեն և Լիբիա, ուր զոհվել էր ԱՄՆ-ի դեսպանն ու դեսպանատան երեք աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում բողոքի ցույցերը սկիզբ էին առել սեպտեմբերի 11-ից և առավել խոշոր չափերի հասել հատկապես Սուդանում, ուր տուժել էին ԱՄՆ–ի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները. բողոքի ալիքն ընդգրկել է նաև Եգիպտոսը, Լիբիան, Թունիսը և Եմենը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ