Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Արտաքին Քաղաքական

Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս: Նա հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:

Զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Յիանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձևը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, և այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի և Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:

Նույն օրը կայացան Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էրատո Կոզակու-Մարկուլիսի բանակցությունները:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Կիպրոսի արտգործնախարարն ասաց.
«Շատ հաճելի է ողջունել Կիպրոսում Հայաստանի արտգործնախարարին և ցուցաբերել նույնպիսի հյուրընկալություն, որին ես արժանացա անցյալ ապրիլին Երևան իմ այցելության ժամանակ, ինչպես նաև շարունակել հանգամանալից երկխոսությունը Կիպրոսի ավանդական բարեկամի և դաշնակցի հետ՝ մեր ռազմավարական գործընկերության ընդլայնման վերաբերյալ: Մի քանի օրից Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձն է և ես կցանկանայի սրտագին շնորհավորել այդ կապակցությամբ: Հայաստանի ժողովուրդը կարող է հպարտ լինել, որ իրենց երկիրը, կարճ ժամանակում հասել է նշանակալի առաջընթացի և ներկայանում է ոչ միայն իր հաջողություններով երկրի ներսում, այլ նաև հարգանք և վստահություն է վայելում միջազգային հանրության կողմից:»

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ինքը ուրախ է կրկին այցելել Կիպրոս, որի հետ Հայաստանը կապում են ժամանակի փորձությունն անցած դարավոր բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, մի երկիր, որի խորհրդարանը առաջիններից, դեռևս 1982 թվականին, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, մի երկիր, որտեղ առկա է ակտիվ և օրինակելի ինտեգրված հայ համայնք:

Նախարարները հանգամանալից անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, քննարկեցին վերականգնվող էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության, որպես մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման առաջին քայլ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Այս համատեքստում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Կոզակու-Մարկուլիսը նշեց, որ Կիպրոսը հանդիսանում է Հայաստանի աջակիցը Եվրոպական Միության հետ համագործակցության բոլոր ոլորտներում:

Քննարկվեցին նաև տարեվերջին կայանալիք Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի նիստին առնչվող հարցեր:

Բանակցությունների օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորմանն ու արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը և երկու երկրների փոխադարձ աջակցությունը միմյանց կողմից այդ ուղղություններով գործադրվող ջանքերին:

Նախարար Կոզակու-Մարկուլիսը հանգամանալից ներկայացրեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում բնական պաշարների օգտագործման Կիպրոսի ինքնիշխան իրավունքի դեմ Թուրքիայի անընդունելի սպառնալիքները և ապօրինի գործողությունները:

Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը՝ Եվրոպական Միության ԱԳ նախարարների խորհրդի նախագահը ասաց. «Մենք խորապես ափսոսում և դատապարտում ենք հրեշավոր հանցագործություն կատարած անձին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որոշումը և նրան փառաբանող քայլերը, ու շատ մտահոգված ենք տարածաշրջանային կայունության վրա դրա ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը լիովին հարգի համապատասխան միջազգային կոնվենցիաների տառն ու ոգին, ինչպես նաև իրականացնի այն դիվանագիտական հավաստիացումները և խոստումները, որոնք տրվել էին»:

Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները քննարկեցին մերձավորարևելյան զարգացումները:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի Նախագահի նախաձեռնության մասին, Կիպրոսի ԱԳ նախարար ասաց.
«Ես ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հաստատման, ներառյալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որոնք ցավոք սրտի չեն իրագործվում Թուրքիան կողմից արձանագրությունների վավերացման ճանապարհին խոչընդոտներ հարուցելու պատճառով: Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման և հետադարձ քայլեր կատարելու տխուր և երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների և հետագա ապօրինի քայլերի»:

Հանդիպումից հետո նախարարներն հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Կիպրոսի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ Կիպրոսի ԱԳՆ ղեկավար աշխատակիցների առջև և պատասխանեց նրանց հարցերին:

Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում էր նաև կիպրահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ հանդիպումը, որոնց արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում ձեռնարկվող քայլերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված