Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

«Ավետյանի ցուցակ». Միջազգային պատժամիջոցնե՞ր «Հարսնաքարի» գործով

Հասարակություն

Վահե Ավետյանի քույրը՝  Նվարդ Ավետյանը, բաց նամակ-կոչով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և նախկին բնակիչներս, այլևս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը և պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։
Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ. հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։

12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երևանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցության գալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։
Սա ևս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։
Հայաստանի քաղաքացու և ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը և դրան հետևած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ և էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։
Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել և իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։

Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակեր ու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստանն ու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։

Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ և իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինի միայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։
Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին և շարունակում են մնալ անպատիժ։

Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են, ֆիզիկապես «պատժել» լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։

Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում և պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում եւ նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարության ներկայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։

Հայաստանում որևէ մեկը չի վստահում դատական համակարգին եւ դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության եւ ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։

2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված «Մագնիտսկու ցուցակը» սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլև տարբեր երկրներում։

Մենք կոչ ենք անում ստեղծել նոր «Մագնիտսկու ցուցակ», որը կարող է կոչվել «Ավետյանի ցուցակ» և որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։

Մենք դեռևս աշխատում ենք այդ ցուցակի վրա և պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–ի կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները և Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք և անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար։

Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ պաշտոնյաների երեխաների և բարեկամների նկատմամբ այլ երկրներ մուտքի արգելք։ Մենք պահանջում ենք սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ  ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։

Հայաստանի բոլոր օլիգարխ պաշտոնյաները և նրանց հանցագործ աջակիցները պետք է զրկվեն իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտասահման մեկնելու իրավունքից։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված