Սիրիայի նախագահն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին շաբաթ օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ. հաղորդում է Ռեյթերը:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկրում շարունակվող հակամարտության կարգավորման ճանապարհները:
Այս հանդիպումն առաջինն էր Ասադի և Բրահիմիի միջև վերջինիս՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակելուց հետո, այդ պաշտոնում օգոստոսի 31-ին Քոֆի Անանի լիազորությունների ժամկետի լրանալու կապակցությամբ:
Հանդիպման արդյունքների մասին կոնկրետ ոչինչ չի հաղորդվում:
Բրահիմին համարվում է աշխարհում առաջատար դիվանագետներից մեկը, ով մասնակցել է մարդ-դիվանագիտական հակամարտությունների կարգավորմանը Լիբիայում, Աֆղանստանում և Իրաքում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել