Օրհան Փամուքի սիրեցյալը հայ է
Թուրքիա
Թուրք հայտնի գրող, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքին լուսանկարել են Նյու Յորքում նկարիչ Քարոլին Ֆիշեքչիի հետ զբոսնելիս:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ նրանք զբոսնելիս են եղել իրար ձեռք բռնած:
Կան ենթադրություններ, որ Քարոլին Ֆիշեքչին Փամուքի նոր սիրեցյալն է:
Իր հարցազրույցներից մեկում Ֆիշեքչին նշել է, թե սերում է հայկական ընտանիքից: 32-ամյա նկարիչը ծնվել է Ստամբուլում: Նա հայտնի է սեռական ենթատեքստ պարունակող նկարներով ու ցուցադրություններով:
Նշենք, որ թուրք ազգայնականները հետապնդում են Փամուքին՝ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)