Սիդնեյում արցունքաբեր գազ մուսուլմանների ցույցը ցրելու համար
Աշխարհ
Ավստրալիայի ամենամեծ քաղաքի ոստիկանությունն այսօր կիրառել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի ագրեսիվ մահմեդականների ամբոխը, որը հավաքվել էր ԱՄՆ-ի դեսպանատան առջև։ Սիդնեյի մոտ հազար քաղաքացի եկել էր ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ արտահայտելու իր բողոքը ԱՄՆ-ում նկարահանված սիրողական հակաիսլամական ֆիլմի կապակցությամբ։
Ցուցարարները, որոնք մեծ մասամբ տաղամարդիկ են եղել ու պատանիներ, իրենց հետ բերել են նաև պաստառներ, որոնց վրա արաբերեն և անգլերեն գրառումներ են եղել՝ «Մեր մեռյալները դրախտում են, ձերը՝ դժոխքում»։ Մի քանի տասնյակ մահմեդական փորձել է ներխուժել դեսպանատան տարածք, բայց ոստիկանների ջանքերի շնորհիվ դա նրանց չի հաջողվել։ Ցույցի մասնակիցներից մի քանիսը ոստիկանների ուղղությամբ քարեր և շշեր է նետել։ ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ ոստիկանների մեջ կան վիրավորներ։
Ցուցարարները նաև ուղևորվել են քաղաքի Գայդ պուրակ, որտեղ շարունակել են վանկարկել հակաամերիկյան արտահայտություններ։
Քաղաքի կենտրոնում խիստ հսկողություն է սահմանվել ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ