Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
Հայաստան
Սեպտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից։
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի