«Մուսուլմանների անմեղությունը» (Տեսանյութ.18+)
Աշխարհ
Այս ֆիլմի մասին բազմիցս է խոսվել, եղել են տարբեր քննարկումներ, վեճեր, ցույցեր ամբողջ աշխարհում և վերջիվերջո հենց այս ֆիլմի դեմ Լիբիայում թափ առած ցույցի արդյունքում է, որ սպանվել են ԱՄՆ-ի դեսպանը և նրա երեք աշխատակիցները։
Ֆիլմում ներկայացվում է Մուհամմեդ մարգարեի կյանքն անապատում իր ընտանիքի և կողմնակիցների հետ միասին։ Պատմվում է, թե ինչպես է նրա կինը՝ Խադիջան, գրում «Ղուրանը»՝ հենվելով Հին և Նոր կտակարնների վրա։
Ֆիլմում նաև ներկայացվում է Մուհամմեդ մարգարեի սեռական կյանքը, ինչպես նաև՝ նրա կանանց սեռական կյանքը։
Ֆիլմը Մուհամմեդի կողմնակիցներին ներկայացնում է որպես մարդասպաններ, որոնք տենչում են հարստություն և սպանում են երեխաների ու կանանց։ Դրվագներից մեկում մարգարեն հայտարարում է, որ ինքը համասեռամոլ է։
Մի խոսքով առաջնորդվելով հայտնի ասացվածքով՝ «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել», Ձեզ ենք առաջարկում դիտել ֆիլմի նախնական կարճ տարբերակը, որը մեծ տարածում է գտել համացանցում, և որի արդյունքում ամբողջ աշխարհը ստիպված է հանդուրժել մահմեդականների ցասումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ