Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատունը հսկողության տակ է
Աշխարհ
Եգիպտոսում ոստիկաններին հաջողվել է զանգվածային անկարգությունների բռնկումից չորս օր անց իրավիճակը կարգավորել ամերիկյան դեսպանատան տարածքում: Ողջ գիշեր ընթացող բախումներից հետո օրինապահ ուժերին հաջողվել է դուրս մղել ցուցարարներին դեսպանատան տարածքից, այնուհետև` նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ներկայումս իրավիճակը Կահիրեում հանգիստ է: ԱՄՆ-ի դիվանագիտական շինություններ տանող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանական ուժերի կողմից:
Թահրիր կենտրոնական հրապարակից հեռացրել են վրանաբնակներին, բացել երթևեկությունը: Ձերբակալվել է ավելի քան 220 ցուցարար:
Կենտրոնական հրապարակի մաքրումից հետո այնտեղ է ժամանել Եգիպտոսի ՆԳ նախարար Ահմեդ Գամալ ադ Դինը, ով հայտարարել է, որ այսուհետ Թահրիրում միշտ կարգուկանոն կլինի: Նա մտադիր է եգիպտական հեղափոխության օրերին հայտնի դարձած Թահրիր հրապարակը վերածել իր երկրում ազատության գլխավոր խորհրդանշանի: Նախարարը միաժամանակ խոստացել է հատուկ վայրեր հատկացնել խաղաղ ցույցերի համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ