ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ
Հայաստան
Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Հհ ԱԳՆ-ից:
Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները:
Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր փոխանակեցին թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարման, միջազգային հանրության արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)