Lamborghini-ն հետ է կանչում 1,500 ավտոմեքենա
Աշխարհ
Սպորտային ավտոմեքենաներ արտադրող Lamborghini ընկերությունը հետ է կանչում 1,500 ավտոմեքենա, որպեսզի ուղղի առաջացած սխալները:
Տվյալ ծրագիրն ուղղված է 2004-2006թթ. արտադրած Galardo մակնիշի ավտոմեքենաներին:
Մասնագետները խնդիրներ են հայտնաբերել ղեկի կարգավորման համակարգում, որը, ըստ մասնագետների, ժամանակի ընթացքում լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ:
Սակայն ընկերության մասնագետները, նշել են, որ մինչև օրս տվյալ ժամանակաշրջանի արտադրության ավտոմեքենաների սեփականատերերից դեռ ոչ մեկ չի բողոքել:
Ընկերությունից հայտնել են, որ բոլոր տեսակի փոփոխություններն իրականացվելու են անվճար:
Lamborghini ընկերությունը ստեղծվել է 1960-ական թվականներին Ֆերուչո Լամբորջինիի կողմից: Նա ցանկանում էր ստեղծել իր սեփական սպորտային մեքենան, քանի որ Ferrari-ն իրեն չէր գոհացնում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ