Ամենագեղեցիկը Քեյթ Միդլթոնի վարսերն են
Աշխարհ
Քեյթ Միդլթոնն ամբողջ աշխարհում օրինակ է բազմաթիվ կանանց համար ոչ միայն իր անկրկնելի ոճով, այլեւ, պարզվում է, նաեւ վարսերով, հաղորդում է ladynews.am-ը: Քեմբրիջի դքսուհին գլխավորում է ամենագեղեցիկ մազերն ունեցող հայտնիների ցանկը: Գեղեցկության սրահների սպասարկող ինտերնետային ռեսուրսներից մեկը հարցումներ է անցկացրել շուրջ 5000 կանանց շրջանում, թե հայտնիներից ում մազերն են հավանում ամենից շատ:
Հարցումն առաջին անգամ չէ, որ անցկացվում է, բայց Քեյթը նախորդների ժամանակ առաջին հորիզոնականում երբեք չէր հայտնվել: Փոխարենը, իր դիրքերը մշտապես չզիջող Ջենիֆեր Էնիսթոնն այս անգամ չորրորդն է մազերի գեղեցկությամբ:
Քեյթ Միդլթոնին նորաձեւության աստվածուհի անվանելով՝ ինտերնետային ռեսուրսը շնորհակալություն է հայտնել հարցվածներին իսկական գեղեցկությունը գնահատելու, բարձր ճաշակի համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ