Աֆղան ոստիկանը սպանել է ՆԱՏՕ-ի 2 զինծառայողների
Աշխարհ
Աֆղանստանի հարավում ՆԱՏՕ–ի 2 զինծառայող է սպանվել աֆղան ոստիկանի կողմից, որն անսպասելի կերպով կրակ է բացել սպանվածների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է BBC Russian–ը, աֆղան ոստիկանը նույնպես սպանվել է։
BBC–ի թղթակցի փոխանցմամբ՝ նման միջադեպերի քանակը (Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչները հարձակում են գործում ՆԱՏՕ–ի զինծառայողների վրա) կտրուկ աճել է այս տարի։
Նշենք նաև, որ ավելի վաղ ամերիկյան զինուժի ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդուհետ աֆղանական զինվորականների և ոստիկանների ստուգումը դառնալու է ավելի խիստ ու մանրակրկիտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ