«Ալ-Քաիդա»-ն գոհ է
Աշխարհ
«Ալ–Քաիդա»–ի՝ Եմենում գտնվող ստորաբաժանումն իր գոհունակությունն է հայտնել Լիբիայում ամերիկացի դիվանագետների սպանության կապակցությամբ և հայտարարել, որ այդ հարձակումը պատասխանն է իրենց կազմակերպության 2-րդ դեմքի՝ Աբու Յահյա ալ–Լիբիի ոչնչացմանը։
Նույն հայտարարության մեջ, որը տեղադրված է եղել իսլամիստական կայքերից մեկում, ոչինչ չի հաղորդվում այդ հարձակման մեջ «Ալ–Քաիդա»–ի ունեցած մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին հարձակում է տեղի ունեցել լիբիական Բենգազի քաղաքի ամերիկյան հյուպատոսության վրա, որի ժամանակ սպանվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ