Եգիպտոսը կոչ է անում ԱՄՆ-ին թույլ չտալ հակաիսլամական ֆիլմերի ստեղծումը
Աշխարհ
Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը կոչ է արել ԱՄՆ–ին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապագայում չստեղծվեն մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորող ֆիլմեր, ինչի հետևանքով տեղի են ունենում բողոքի պոռթկումներ արաբական աշխարհում։
BBC–ի արաբական մասնաճյուղի հետ զրույցում Եգիպտոսի վարչապետը շեշտել է, որ կրոնական զգացմունքներին վիրավորանք հասցնելն անթույլատրելի է, ինչպես անթույլատրելի են այն բողոքի ակցիաները, որոնք վերածվում են բռնության ակտի։
Հիշեցնենք նաև, որ մուսուլմանական երկրներում շարունակվում են բողոքի ակցիաները՝ սկանդալային, հակաիսլամական «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ