Մխիթարյանի 12-րդ գնդակը (Տեսանյութ)
Տեսանյութեր
Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը 3-0 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Լուգանսկի «Զարյա»-ին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ պահեստայինների թվում էր, քանի որ անցած 8 օրում 2 հանդիպում էր անցկացրել մեր ազգային ընտրանու կազմում:
41-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Տեյշեյրան։ 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը խփեց իր 12-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում: 65-րդ րոպեին Ադրիանոն խփեց «Շախտյոր»–ի 3-րդ գնդակը:
«Շախտյոր»-ը վաստակեց 27 միավոր։ Թիմը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռմբարկուների ցուցակը 12 գնդակով գլխավորում է Մխիթարյանը՝ 4 գնդակի առավելություն ունենալով 2-րդ տեղում ընթացող Իդեյեից։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն