Մեկնարկել է Մեծ թատրոնի թվով 237-րդ թատերաշրջանը
Գիտություն և Մշակույթ
Սեպտեմբերի 15-ին` միաժամանակ երկու բեմի վրա մեկնարկել է Ռուսաստանի Մեծ թատրոնի թվով 237-րդ թատերաշրջանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մեծ հաշվով, սա լայնածավալ առաջին թատերաշրջանն է թատրոնի հիմնահատակ վերանորոգումից հետո», - ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին' թատրոնի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ թատերաշրջանը բացվել է միանգամից երկու ներկայացումներով: Չայկովսկու հազվագյուտ «Կախարդուհի» օպերան` Հիմնական և Մինկուսի «Դոն Կիխոտը»` Նոր բեմում: Վերջինիս գլխավոր իգական դերում փայլել է ՌԴ ժողովրդական արտիստուհի, Մեծ թատրոնի աստղ` պարուհի Սվետլանա Զախարովան:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի