Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում
ՀայաստանՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին:
Այս մասին հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը:
«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում», - ասված է հաղորդագրության մեջ: