CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերի Տարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է 

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։  Այս մասին հայտնեիցն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով գործընկերոջ այցը ԿԳՄՍՆ, նախ երախտագիտություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին պաշտոնական պատվիրակությամբ մասնակցելու համար։ Անդրադառնալով երկու երկրների՝ 2020 թվականի ընթացքում ունեցած դժվարություններին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ դրանք կհաղթահարվեն։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-լիբանանյան համագործակցությունը՝ առաջարկելով շարունակական զարգացման նպատակով ընդլայնել երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները. «Մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է միջպետական ծրագրերի իրականացման, առկա փոխգործակցության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Երկկողմ հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որը մենք հաջողությամբ կարող ենք օգտագործել երիտասարդության և սպորտի ոլորտներում»։

Վարդինե Օհանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույնը և բարեմաղթանքները։

«Հայ-լիբանանյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ։ Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա։ Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի փորձառությունը երիտասարդության ու սպորտի ոլորտներում և պատրաստ ենք այդ ուղղություններով համագործակցությանը»,- ասել է Վարդինե Օհանյանը և ընդգծել լիբանանահայ համայնքի առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերություններում։ 

Կողմերը խոսել են երկու երկրների երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների, խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությունների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այժմ մշակման փուլում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը, և աշխատանքային խումբն առանձնակի ուշադրություն է դարձնում Սփյուռքի հետ հարաբերություններին, միջպետական երիտասարդական ֆորումների իրականացման հնարավորություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ-լիբանանյան հարաբերությունները հնարավոր է խորացնել նաև այդ ձևաչափով։

Անդրադառնալով սպորտային ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակներին՝ կողմերը քննարկել են երկու երկրների մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ անցկացնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի մարզական ենթակառուցվածքները ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել, ինչին Վարդինե Օհանյանը սիրով համաձայնել է։ Գործընկերները փոխադարձաբար հետաքրքրվել են երկու երկրների մարզիկների՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներից և միմյանց մաղթել հաջողություն սպորտային գլխավոր ստուգատեսում։  

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթական բարեփոխումների, մշակութային կապերի ամրապնդման, լիբանանահայ համայնքի ու Լիբանանում հայկական դպրոցների վերաբերյալ և առաջիկա օրերին համագործակցության մտադրությունների նամակ ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերել՝ այդպիսով անցնելով  կապերի խորացման գործնական քայլերի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով Օվերչուկ․ Հայկական արտադրանքի արտահանման վերահասցեավորումը չի փոխարինել ռուսաստանյան շուկային Փարիզի արվարձանում գազի պայթյունից 2-ամյա երեխա է զոհվել Հռոմի պապ Լևոն XIV-ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Միրզոյանն ուղևորվում է Ռիգա. սպասվում են բարձրաստիճան հանդիպումներ ու քննարկումներ Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. ՄանրամասներԿաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը. Կան զոհեր«Միսս աշխարհ 2026» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը Ի՞նչ է քննարկել Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ. Կրեմլում բացահայտել են բանակցությունների առանցքային թեմաները Բաքվից հստակ պահանջ՝ Իրանին․ երկաթուղու շինարարությունը պետք է արագացվի Պուտինը նոր որոշում է կայացրել Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն
Ամենադիտված