Էրդողանը կայցելի Վրաստան
ՎրաստանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան, բայց ամսաթիվը դեռ պարզ չէ: Ինչպես տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը, այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմի Ջերեն Յազգանը:
«Երբ 2018 թվականին Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան ժամանել էր Թուրքիա, այդ ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Թուրքիայում պետք է անցկացվի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցեին Թուրքիայի և Վրաստանի կառավարության անդամները, ինչից հետո նախագահ Էրդողանը պետք է այցելեր Վրաստան, բայց սկսվեց համավարակը, և ամեն ինչ հետաձգվեց:
Այժմ մենք փորձում ենք պայմանավորվել ամսաթվի շուրջ և սպասում ենք Վրաստանի կառավարությանը և ժամանակացույցին»,-ասել է դեսպանը: